Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

Քիմիա

  • Բացատրել ծեսի իմաստը
  • 1․ Զատիկ կամ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոն (եբր.՝ פסח ‎ նշանակում է անցում, զատում, բաժանում, հեռացում, հին հունարեն՝ πάσχα, լատիներեն՝ Pascha), քրիստոնյա եկեղեցիների, այդ թվում նաև Հայ Առաքելական Եկեղեցու հնագույն և գլխավոր տոնը, հինգ տաղավար տոներից մեկը։

Զատիկը շարժական տոն է, այսինքն յուրաքանչյուր տարի նրա նշման օրը փոխվում է։ Հայ առաքելական եկեղեցին այն նշում է գարնան գիշերհավասարին հաջորդող լուսնի լրման առաջին կիրակի օրը, որն ընկնում է մարտի 20-ից հետո մինչև ապրիլի 24-ը (35 օր) ժամանակահատվածի վրա։

Զատկին նախորդում է Ավագ շաբաթը։ Զատկի հետ առնչվող գլխավոր արարողությունները սկսվում են Ավագ շաբաթվա շաբաթ օրը և ավարտվում երկուշաբթի։ Շաբաթ երեկոյան մատուցվում է Քրիստոսի հարության ճրագալույցի կամ ճրագալույսի պատարագ, որով վերջանում է Զատկին նախորդած յոթ շաբաթ տևած Մեծ Պասի շրջանը։ Պատարագի ավարտին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս հարյավ ի մեռելոց» ավետիսով և ստանում «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի» պատասխանը։

Զատիկը խորհրդանշում է նաև գարնան գալուստը: Հնում ձվերը ներկում էին սոխի կեղևով, որպեսզի ստանան կարմիր գույն: Կարմիր գույնը խորհրդանշում է Հիսուսի արյունը: Սեղանին դնում էին ավանդական գաթա, իսկ մեր այժմյան ժանականերում ձվերը ներկում են տարբեր գույների: Ավանդական գաթաներին այժմ փոխարինում են հատուկ Զատկական թխվածքներ, որոնք կոչվում են՝ կուլիչներ:

  • Ինչ գույներ է օգտագործում ձեր մայրիկը
  • 2․ մենք միշտ ձուն ներկում ենք ոչ քիմիական նյութերով այլ սոխի կեղևով
  • 3․ հավկիթները ներկելու համար
  • օգտագործում են քիմիական և նական նյութեր
  • Ինչ քիմիական բաղադրություն ունեն այդ ներկերը
  • 4․Գիտնականները վերլուծել են արդյունաբերության մեջ որպես սննդի ներկ օգտագործվող մի շարք միացությունների օպտիկական հատկություններն ու պարզել են, որ դրանցից երեքը կարող են օգտագործվել որպես լուսակլանիչ։ Դրանք են՝ սինթետիկ դեղին ներկը՝ E102 ինդեքսով, բնական դեղին ներկը՝ E100 ինդեքսով ու կարմրա-մանուշակագույնը՝ E163 ինդեքսով։ Բացի այդ՝ որպես կլանիչ պիտանի են նաև ոսկու կենսահամատեղելի նանոմասնիկները։
  • Ինչ վնաս կարող են պատճառել այդ ներկերը մարդու օրգանիզմին

Վտանգավոր ներկանյութեր

Շատերին թվում է, թե ձուն ներկելիս մենք գործ ենք ունենում միայն ձվի կեղևի հետ,  մինչդեռ վերջինս շատ բարակ է, նուրբ, և գունանյութերում առկա վտանգավոր տարրերը հեշտությամբ կարող են ներթափանցել ներս: Սակայն, եթե ամեն դեպքում վստահում եք սննդային արհեստական ներկանյութերին, ապա գնելիս տուփի վրա անպայման ուշադիր նայեք, որ դրանց մեջ ներառված չլինեն հետևյալ վտանգավոր գունանյութերը, որոնք արգելված են անգամ վաճառել շատ երկրներում`

  • Е102 — тартразин- տարտրազին
  • E104 — желтый хинилиновый (хинолон)-  դեղին հինիլային (հինիլոն)
  • E110 — желтый «солнечный закат» (сансет)- դեղին (սանսեթ)
  • E122 — азорубин (кармуазин, кармин)- ազորուբին, (կարմուազին, կարմին)
  • E124 — понсо 4Р (пунцовый)- պոնսո 4Р (բոսորագույն)
  • E129 — красный очаровательный АС – գերող կարմիր АС:
  • Ինչ քիմիական բաղադրություն ունի հավկիթը,հավկիթի կեղևի բաղադրությունը

Քիմիական բաղադրությունը կախված է թռչնի տեսակից, տարիքից, սնվածության աստիճանից, կերակրումից, ձվարկման ժամկետից և այլ գործոններից։

Դեռեւս հին ժամանակներից հայտնի է եղել, որ հավի ձվի կճեպը շատ օգտակար է մարդու օրգանիզմի համար: Ավելին, հնում մարդիկ այն մանրացրել եւ օգտագործել են ամենօրյա սննդակարգի մեջ:

Գիտնականները վաղուց են պարզել, որ ձվի կճեպը կալցիումի իդեալական աղբյուր է, որը հեշտությամբ մարսվում է օրգանիզմի կողմից: Հունգարացի բժիշկ Կրոմպեխերը բժիշկների ու կենսաբանների մի խմբի հետ ուսումնասիրել է ձվի կճեպի օգտակար հատկանիշները:

  • Հավկիթի մեջ մտնող նյութերի օգուտն և վնասը:

Հավկիթի բացասական հատկությունները

·        Սակայն հարկ է նշել, որ հավկիթն օգտակար է ոչ բոլորի համար: Կան մարդիկ, որոնց օրգանիզմն ունակ չէ մարսել հավկիթը:

Հավկիթը կարող է նաև ալերգիկ ռեակցիա առաջացնել որոշ երեխաների մոտ, սակայն հաճախ այս խնդիրն անհետանում է ժամանակի ընթացքում: Այնուամենայնիվ՝ որոշ դեպքերում ալերգիան կարող է պահպանվել մարդում ամբողջ կյանքի ընթացքում:

Հավկիթի օգտակար հատկությունները

·        Հավկիթները պարունակում են սննդարար նյութեր ու վիտամիններ, ինչի շնորհիվ հաճախ նշանակվում են կանխարգելիչ ու թերապևտիկ նպատակներով:

·        Հավկիթը հարուստ է A, D, E, ինչպես նաև B խմբի վիտամիններով և տարբեր հանքանյութերով:

·        Թարմ հավկիթի սպիտակուցն օգտագործվում է տարբեր բորբոքային հիվանդությունների դեպքում (օրինակ՝ սուր ացիդոզի՝ օրգանիզմում թթվահիմնային բալանսի բարձրացման դեպքում):

·        Հում ձվի սպիտակուցը չի գրգռում ստամոքսի լորձաթաղանթը և շատ արագ յուրացվում է: Հավկիթը կարելի է օգտագործել նույնիսկ խոցային հիվանդության դեպքում, սակայն սպիտակուցն օգտագործելիս հարկավոր է շատ զգույշ լինել ենթաստամոքսային գեղձի բորբոքման դեպքում:

·        Հավկիթը շատ հեշտ մարսվում ու յուրացվում է օրգանիզմի կողմից: Բացի այդ, այն դիետիկ մթերք է. հում հավկիթը պարունակում է ընդամենը 149 կկալ:

·        Հում հավկիթը շատ արդյունավետ միջոց է ձայնալարերը վերականգնելու համար:

·        Հավկիթը շատ օգտակար է նյարդային համակարգի հիվանդությունների դեպքում, ուստի խորհուրդ է տրվում ներառել այն նման խնդիրենրից տառապող հիվանդների սննդակարգում: Բացի այդ, այն օգտագործվում է նաև նեյրոգեն արդյունաբերական քիմիկատների (սնդիկ, մկնդեղ և այլն) հետ աշխատող մարդկանց բուժման և հավանական խնդիրների կանխարգելման համար:

·        Հավկիթում պարունակվող լեցիտինի և երկաթի համադրությունը նպաստում է արյունաստեղծման գործընթացի բարելավմանը:

·        Բացի այդ, այս մթերքը կարգավորում է զարկերակային ճնշումը:

·        Վերջին ուսումնասիրություններն ապացուցում են նաև, որ հավկիթն օգնում է ազատվել ավելորդ քաշից՝ առանց օրգանիզմին վնաս հասցնելու:

·        Հավկիթը բարելավում է թոքերի աշխատանքը, ինչպես նաև պայքարում է բակտերիաների դեմ և նվազեցնում օնկոլոգիական հիվանդությունների առաջացման հավանականությունը:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: