Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

Պատմություն

Քաղաքական ինչ իրավիճակում Աշոտ Երկաթը գահ բարձրացավ:

Բնութագրել Աշոտ Երկաթին:

Պատմիր Աշոտ Երկաթի օրոք  արաբների դեմ պայքարի ընթացքի, արդյունքների մասին:

Պատմիր Երազգավորս միջնադարյան քաղաքի մասին/քարտեզում գտիր՝որտեղ է գտնվում/;

Կարդալ  Գևորգ Մարզպետունու մասին 10 նախադասությամբ ամփոփել

Քաղաքական իրավիճակը ծանր եր քանի որ Սմբատը պարտվել եր արաբների պայքարում։

Աշոտ Բ-ն` Հայոց թագավոր Սմբատ Ա-ի ավագ որդին, գահը ժառանգել է 914 թ-ին` հոր եղերական մահից  հետո: Նա դեռևս 910 թ-ից մասնակցել է հոր մղած պաշտպանական մարտերին: Եղբոր՝ Մուշեղի հետ Ատրպատականի ամիրա Յուսուֆի և նրան դաշնակցած Գագիկ Արծրունու դեմ Ձկնավաճառի (Նիգ գավառ) ճակատամարտում (910 թ.) գլխավորել է Հայոց բանակը, սակայն պարտություն է կրել: Գահակալելուց հետո մյուս եղբոր՝ Աբասի (հաջորդել է իրեն) հետ արաբներից ազատագրել է Բագրևանդը, Շիրակը, Գուգարքը, Աղստևի հովիտը, և, ըստ Հովհաննես Դրասխանակերտցու, գրավել է Տփղիսն (այժմ՝ Թբիլիսի) ու ջախջախել արաբական կայազորը: 915 թ-ին Յուսուֆի գլխավորությամբ արաբական զորքերի նոր հարձակման, կովկասյան ցեղերի ներխուժման շրջանում Աշոտ Բ-ն մեկնել է Բյուզանդիա, բանակցել հայազգի Կոստանդին VII Ծիրանածին կայսեր հետ և ստացել օգնական զորք: Այնուհետև շուրջ 8 տարի (914–922 թթ.) պայքարել է ինչպես արտաքին թշնամիների, այնպես էլ ներքին կենտրոնախույս ուժերի դեմ: 925 թ-ի ամռանը Սևանի ճակատամարտում Աշոտ Բ-ն փոքրաթիվ ուժերով պարտության է մատնել Բեշիրի գլխավորած արաբական զորքերին: Այնտեղից Դվին փախչող Բեշիրին Գեղվա (Քեղա) ամրոցի մոտ նոր հարված է հասցրել Աշոտ Բ-ի զորավարներից Գևորգ իշխանը (ըստ Միքայել Չամչյանի՝ Մարզպետունյաց տոհմից): Աշոտ Երկաթը վերջնականապես վտարել է արաբներին և ամրապնդել երկրի անկախությունը:Պատմիչ Ստեփանոս Տարոնեցու (Ասողիկ) վկայությամբ՝ Աշոտ Բ-ն Երկաթ մականունն ստացել է հանուն հայրենիքի ազատագրության մղած պատերազմներում ցուցաբերած քաջության և տոկունության համար:Աշոտ Բ Երկաթի կերպարը գեղարվեստորեն ներկայացրել են Մուրացանը` «Գևորգ Մարզպետունի», և Բագրատ Այվազյանը` «Աշոտ Երկաթ» պատմավեպերում:

Աշոտ երկաթը 921 Թ ամրապնդվեց Սևանա կղզում և իր փայլուն խելքի շնորհիվ հաղթանակ տարավ արաբների եմ։

Տեղադրված է հարթավայրում: Ջրառատ է, շրջապատված սևահողային արգավանդ դաշտերով։ Հնում մտնում էր Մեծ Հայքի Այրարատ աշխարհի Շիրակ գավառի, իսկ նոր ժամանակներում՝ Կարսի մարզի Կարսի օկրուգի մեջ։ Շիրակ գավառի հետ միասին Երազգավորսը նույնպես սկզբում՝ III—VIII դարերում, պատկանում էր Կամսարական նախարարական տանը, իսկ դրանից հետո՝ Բագրատունիներին։Հայ մատենագրության մեջ Երազգավորսի մասին առաջին հիշատակությունը վերաբերում է VII դարին։ Սմբատ I Բագրատունի թագավորը (890— 914), որ հաջորդել էր Աշոտ 1-ինին, արքայական աթոռը 890 թվականին Բագարանից տեղափոխել է այնտեղ և Երազգավորսը նրա ու Աշոտ 2-րդի (914 — 928) օրոք՝ 890 — 928թթ., եղել է Բագրատունիների թագավորության մայրաքաղաքը։ Սկզբում այն հայտնի էր Երազգավորս, իսկ հետագայում՝ Շիրակավան անունով։ 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: