Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

Կենսաբանություն

Հավկիթը համարվում է ամենաօգտակար ու սննդարար մթերքներից մեկը: Այն հարուստ է վիտամիններով ու հանքանյութերով և պարունակում է պրոտեին, որը գրեթե ամբողջությամբ յուրացվում է օրգանիզմի կողմից: Սա է պատճառը, որ հավկիթները պետք է պարտադիր կազմեն մարդու սննդակարգի մասը:

Նախկինում հավերի սնուցումը տարբերվում էր, ինչի պատճառով հավկիթները համարվում էին վնասակար, քանի որ նպաստում էին արյան մեջ խոլեստերինի մակարդակի բարձրացմանը: Սակայն ներկայում այս թռչունները բոլորովին այլ սնունդ են ստանում, ուստի փոխվում է նաև հավկիթների բաղադրությունը: Բացի այդ, վաղուց արդեն հայտնաբերվել է, որ մարդու օրգանիզմում խոլեստերինի մակարդակն անմիջականորեն կախված չէ սննդակարգից:

Հավկիթները հատկապես օգտակար ու սննդարար են տարեցների համար, քանի որ պարունակում են լյուտեին ու զեակսանտին՝ նյութեր, որոնք օգնում են դանդաղեցնել ծերացման գործընթացը:

Հավկիթի օգտակար հատկությունները

·        Հավկիթները պարունակում են սննդարար նյութեր ու վիտամիններ, ինչի շնորհիվ հաճախ նշանակվում են կանխարգելիչ ու թերապևտիկ նպատակներով:

·        Հավկիթը հարուստ է A, D, E, ինչպես նաև B խմբի վիտամիններով և տարբեր հանքանյութերով:

·        Թարմ հավկիթի սպիտակուցն օգտագործվում է տարբեր բորբոքային հիվանդությունների դեպքում (օրինակ՝ սուր ացիդոզի՝ օրգանիզմում թթվահիմնային բալանսի բարձրացման դեպքում):

·        Հում ձվի սպիտակուցը չի գրգռում ստամոքսի լորձաթաղանթը և շատ արագ յուրացվում է: Հավկիթը կարելի է օգտագործել նույնիսկ խոցային հիվանդության դեպքում, սակայն սպիտակուցն օգտագործելիս հարկավոր է շատ զգույշ լինել ենթաստամոքսային գեղձի բորբոքման դեպքում:

·        Հավկիթը շատ հեշտ մարսվում ու յուրացվում է օրգանիզմի կողմից: Բացի այդ, այն դիետիկ մթերք է. հում հավկիթը պարունակում է ընդամենը 149 կկալ:

·        Հում հավկիթը շատ արդյունավետ միջոց է ձայնալարերը վերականգնելու համար:

·        Հավկիթը շատ օգտակար է նյարդային համակարգի հիվանդությունների դեպքում, ուստի խորհուրդ է տրվում ներառել այն նման խնդիրենրից տառապող հիվանդների սննդակարգում: Բացի այդ, այն օգտագործվում է նաև նեյրոգեն արդյունաբերական քիմիկատների (սնդիկ, մկնդեղ և այլն) հետ աշխատող մարդկանց բուժման և հավանական խնդիրների կանխարգելման համար:

·        Հավկիթում պարունակվող լեցիտինի և երկաթի համադրությունը նպաստում է արյունաստեղծման գործընթացի բարելավմանը:

·        Բացի այդ, այս մթերքը կարգավորում է զարկերակային ճնշումը:

·        Վերջին ուսումնասիրություններն ապացուցում են նաև, որ հավկիթն օգնում է ազատվել ավելորդ քաշից՝ առանց օրգանիզմին վնաս հասցնելու:

·        Հավկիթը բարելավում է թոքերի աշխատանքը, ինչպես նաև պայքարում է բակտերիաների դեմ և նվազեցնում օնկոլոգիական հիվանդությունների առաջացման հավանականությունը:

Հավկիթի բացասական հատկությունները

·        Սակայն հարկ է նշել, որ հավկիթն օգտակար է ոչ բոլորի համար: Կան մարդիկ, որոնց օրգանիզմն ունակ չէ մարսել հավկիթը:

Հավկիթը կարող է նաև ալերգիկ ռեակցիա առաջացնել որոշ երեխաների մոտ, սակայն հաճախ այս խնդիրն անհետանում է ժամանակի ընթացքում: Այնուամենայնիվ՝ որոշ դեպքերում ալերգիան կարող է պահպանվել մարդում ամբողջ կյանքի ընթացքում:

Դեռեւս հին ժամանակներից հայտնի է եղել, որ հավի ձվի կճեպը շատ օգտակար է մարդու օրգանիզմի համար: Ավելին, հնում մարդիկ այն մանրացրել եւ օգտագործել են ամենօրյա սննդակարգի մեջ:

Գիտնականները վաղուց են պարզել, որ ձվի կճեպը կալցիումի իդեալական աղբյուր է, որը հեշտությամբ մարսվում է օրգանիզմի կողմից: Հունգարացի բժիշկ Կրոմպեխերը բժիշկների ու կենսաբանների մի խմբի հետ ուսումնասիրել է ձվի կճեպի օգտակար հատկանիշները:

Ինչպես հայտնի է, հատկապես ոսկորների մեջ կալցիումի անբավարար քանակը նյութափոխանակության ամենատարածված խախտումներից մեկն է: Դրա հետեւանքներից է ռախիտը կամ երեխաների ատամների անհավասար-սխալ աճը, ողնաշարի ծռվածությունը, շեղումը, վնասված ատամնաշարը, տարիքով մարդկանց մոտ հաճախ հանդիպող` ոսկրային փխրունությունը, եւ այլն: Կալցիումային խախտումները հաճախ ուղեկցվում են սակավարյունությամբ, տարբեր ալերգիաներով, շրթունքների մոտ հերպեսի առաջացմամբ, մրսածության նկատմամբ հակվածությամբ: Կանանց մոտ այս ամենին ավելանում է սպիակաթորանքը (կանանց սեռական օրգանների), ծննդաբերության կծկացավերի թուլացումը, արգանդի մկանների թուլացումը (ատոնիա): Կալցիումի փոխանակման հետ կապված խախտումները դժվարությամբ է հաջողվում վերականգնել նույնիսկ հատուկ պրեպարատների շնորհիվ:

Ինչպես ներկել ձուն բնական բաղադրիչներով

Զատիկի տոնի համար անհրաժեշտ է ներկել չվնասված, ամբողջական կեղևով ձուն: Նախքան եփելն այն պետք է լվանալ, այնուհետև եփել ջուրը եռալուց հետո առնվազն 10 րոպե:

Ձվերը պետք է ներկել միայն բնական ներկերով:

Ավանդաբար ընդունված է Զատկին ձուն ներկել կարմիր գույնով: Կարմիր գույն ստանալու լավագույն միջոցը կարմիր սոխի կճեպն է կամ տորոն բույսի կարմիր արմատները:

Եթե մտադիր եք բազմագույն ներկված ձվեր դնել սեղանին, ապա այն կարելի է ստանալ բանջարեղենի ու համեմունքների օգնությամբ:

Օրինակ՝ դեղին գույն կարելի է ստանալ քրքումի կամ զաֆրանի եփուկի մեջ եփված ձուն եռացնելով: Թարմ ճակնդեղի հյութը ձուն կներկի վարդագույն, սպանախը՝ կանաչ, կարմիր կաղամբի միջոցով կարելի է ստանալ կապույտ ձու, ստեպղին օգտագործելիս կարելի է ստանալ նարնջագույն երանգ:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: