Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

Կենսաբանություն

Փափկամարմիների կառուցվածքը և ֆունկցիան, դեր բնության մեջ։

Թվաքանակով երկրորդն են հոդվածոտանիներից հետո։ Փափկամարմինների ընդհանուր քանակը տարբեր երկրներում տատանվում է 100 հազարից[1] մինչև 200 հազար[2]ՀՀ-ում ամենուրեք տարածված է 155 տեսակ։ Ռուսաստանում հանդիպում է մոտ 2900 տեսակ[3]: Այս տիպը սովորաբար բաժանում են 9 կամ 10 դասի, որոնցից երկուսը ամբողջությամբ վերացել են: Փափկամարմինները յուրացրել են համարյա բոլոր միջավայրերում գոյատևելու (ծովային և քաղցրահամ ջրեր, հող, ցամաքա-օդային տարածք) ձևերը: Որոշ փափկամարմիններ դարձել են ժամանակավոր կամ հիմնական մակաբույծներ՝ այլ կենդանիների համար:

Փափկամարմինների ամենափոքր ներկայացուցիչները համարվում են երկփեղկանիները: Նրանց հասուն ներկայացուցիչները՝ Condylonucula maya ունեն 0,5 մմ երկարություն[4]: Փափկամարմինների տիպին է պատկանում գլխոտանիների դասը, որի ներկայացուցիչները անողնաշարավորների ամենախոշոր տեսակներն են: Գլխոտանիներին է պատկանում Mesonychoteuthis-ը (կաղամար), որի քաշը հասնում է 495 կիլոգրամի:

Փափկամարմինները բազմազան են ոչ միայն չափերով, այլ նաև անատոմիական կազմով և պահվածքով: Գլխոտանի փափկամարմինները, ինչպիսին են կաղամարներըսիպելները և ութոտնուկները, անողնաշարավորների մեջ զբաղեցնում են առաջին տեղերից մեկը՝ նյարդային համակարգի զարգացվածությամբ: Փափկամարմինների մոտ 80%-ը պատկանում է փորոտանիների դասին, 19%-ը՝ երկփեղկանիների և միայն 1%-ն է ժամանակակից ներկայացուցիչների այլ դասին պատկանում:

Փափկամարմինների մեծամասնությունը կարող են տեղաշարժվել ոտքի միջոցով: Գլխոտանիների ոտքը ձևափոխվել է շոշափուկի: Փափկամարմինների բնորոշ առանձնահատկություններից է հանքայնացված խեցին, որի ձևն ու կառուցվածքը փոխվում է դասից դաս: Գլխոտանիների մեծամասնության մոտ խեցին բացակայում է: Փափկամարմինների համար բնորոշ գիծ է համարվում բերանային հատուկ ապարատը՝ քերիչը: Երկփեղկանիների մոտ ինչպես քերիչը, այնպես էլ՝ ամբողջ գլուխը հետ է զարգացել:

Փափկամարմինների առաջացումը կապվում է քեմբրիլի ժամանակաշրջանից:

Փափկամարմինների շատ տեսակներ՝ հիմնականում ցամաքային և ցամաքա-ջրային տեսակները, հայտնվել են անհետացման վտանգի մեջ՝ մարդկանց գործունեության պատճառով, և հիմա գտնվում են հսկողության տակ:

Փափկամարմինները համարվում են մարդկանց համար սննդի աղբյուր, ինչպես նաև նրանց խեցին օգտագործում են որպես շքեղություն, սադափի, մարգարիտի, վիսոնի, պուրպուրի տեսքով: Այս ամենի հետ մեկտեղ փափկամարմինները համարվում են գյուղանտեսության համար վնասատուներ, իսկ որոշները մարդու համար անմիջական վտանգ են ներկայացնում:

Փափկամարմիններին պատկանող գլխոտանիների դասին ժամանակակից մշակույթում տվել են ծովային հրեշների կարգավիճակ:

Փափկամարմինները բաժանվում են հետևյալ դասերի՝ զրահավորներ կամ խիտոններակոսափորայիններմոնոպլակոֆորներթիոտանիներերկփեղկանիներփորոտանիներգլխոտանիներ և փոսապոչայիններ։

Որտեղ են առաջանում բնական մարգարիտները:

Մարգարիտփափկամարմինների (մոլյուսկների) խեցիներում արտադրվող պինդ, կլորավուն գոյացում է։ Իր արտաքին գրավիչ տեսքի և հայթայթման (որսի) դժվարության պատճառով դարեր շարունակ դասվում է թանկարժեք քարերի շարքին և օգտագործվում է զարդերի մեջ։ Մարգարիտ բառը, բազմաթիվ մշակույթներում ստացել է նաև փոխաբերական իմաստ՝ հազվադեպ, հիանալի և ցանկալի մի բան։

Մարգարտի չափերը ևս տարբերվում են. հանդիպում են ասեղագլխի չափից մինչև աղավնու ձվի չափ ունեցող մարգարիտներ։ Մինչ այժմ գտնված 450 կարատ մեծությամբ ամենամեծ մարգարիտը պահվում է Լոնդոնի Երկրաբանական թանգարանում։ Հենց անգլիական արքայական թագն են զարդարում նաև ամենահայտնի սև մարգարիտները։

Մարգարիտը կարող է լինել սպիտակ, դեղնավուն, կրեմագույն, արծաթագույն, ոսկեգույն, մոխրագույն կամ երկնագույն։ Իսկ ըստ ձևի այն կարող է լինել՝ կանոնավոր, գնդաձև, կիսագնդաձև, երկարավուն, արցունքաձև, ինչպես նաև՝ լինել «պարագոն»՝ ունենալ օրինակ գորտ կամ ձիու գլուխ հիշեցնող ձև։ Սա հավասարապես վերաբերում է ինչպես բնական, այնպես էլ արհեստական մարգարիտներին։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: