Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

Աշխարհագրություն

  Աշխարհի բնակչություն։ Աշխարհի բնկաչություն ըստ տարածաշրջանի

Երկիր մոլորակի յոթ մայրցամաքներից վեցը մեծ մասամբ բնակեցված են: Ասիան ամենամեծ բնակչություն ունեցող մայրցամաքն է, 4,54 միլիարդ բնաչկությամբ կազմում է աշխարհի բնակրության մոտ 60%-ը: Բնակչությամբ աշխարհի խոշորագույն պետություններն են Չինաստանը և Հնդկաստանը, որոնց ընդհանուր բնակչությունը կազմում է աշխարհի բնակչության 36%-ը: Աֆրիկան բնակչությամբ երկրորդ խոշոր մայրցամաքն է մոտ 1,28 միլիարդ բնակչությամբ կամ աշխարհի բնակչության 16%-ը: Եվրոպայի բնակչությունը կազմում է 742 միլիոն կամ աշխարհի բնակչության 10%-ը 2018 թվականի դրությամբ, մինչդեռ Լատինական Ամերիկա և Կարիբյան ավազան տարածաշրջանների բնակչությունը կազմում է 651 միլիոն (9%): Հյուսիսային Ամերիկայում բնակչությունը մոտ 363 միլիոն է (5%) և Օվկիանիայի բնակչությունը, որը ամենաքիչ բնակեցված տարածաշրջանն է, ակզմում է 41 միլիոն (0.5%)[13]: Չնայած Անտարկտիդան չունի մշտական բնակչություն, այստեղ ապրում են միջազգային հետազոտական կայանների անձնակազմերը: Այս բնակիչները աճում են ամռան ամիսներին և նվազում են ձմռանը, քանի որ հետազոտողները վերադառնում են իրենց հայրենիք[14]:

Բնակչության աճի գրաֆիկ տվյալները ստացվել են Համաշխարհային բանկի կողմից Google-ի միջոցով:




Աշխարհի բնակչության տոկոսային հարաբերկացությունը ըստ երկրների:

Աշխարհի բնակչություն (միլիոն, ՄԱԿ-ի հաշվարկ)[12]
#Բնակչությամբ տասը ամենախոշոր երկրներ200020152030*
1 Չինաստան*1,2701,3761,416
2 Հնդկաստան1,0531,3111,528
3 ԱՄՆ283322356
4 Ինդոնեզիա212258295
5 Պակիստան136208245
6 Բրազիլիա176206228
7 ՆԻգերիա123182263
8 Բանգլադեշ131161186
9 Ռուսաստան146146149
10 Մեքսիկա103127148
Ընդհանուր6,1277,3498,501
Notes:Չինաստան = հանած Հոնկոնգ և Մակաու2030 = Միջին արժեք

Բովանդակություն

Աշխարհի բնկաչություն ըստ տարածաշրջանի[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկիր մոլորակի յոթ մայրցամաքներից վեցը մեծ մասամբ բնակեցված են: Ասիան ամենամեծ բնակչություն ունեցող մայրցամաքն է, 4,54 միլիարդ բնաչկությամբ կազմում է աշխարհի բնակրության մոտ 60%-ը: Բնակչությամբ աշխարհի խոշորագույն պետություններն են Չինաստանը և Հնդկաստանը, որոնց ընդհանուր բնակչությունը կազմում է աշխարհի բնակչության 36%-ը: Աֆրիկան բնակչությամբ երկրորդ խոշոր մայրցամաքն է մոտ 1,28 միլիարդ բնակչությամբ կամ աշխարհի բնակչության 16%-ը: Եվրոպայի բնակչությունը կազմում է 742 միլիոն կամ աշխարհի բնակչության 10%-ը 2018 թվականի դրությամբ, մինչդեռ Լատինական Ամերիկա և Կարիբյան ավազան տարածաշրջանների բնակչությունը կազմում է 651 միլիոն (9%): Հյուսիսային Ամերիկայում բնակչությունը մոտ 363 միլիոն է (5%) և Օվկիանիայի բնակչությունը, որը ամենաքիչ բնակեցված տարածաշրջանն է, ակզմում է 41 միլիոն (0.5%)[13]: Չնայած Անտարկտիդան չունի մշտական բնակչություն, այստեղ ապրում են միջազգային հետազոտական կայանների անձնակազմերը: Այս բնակիչները աճում են ամռան ամիսներին և նվազում են ձմռանը, քանի որ հետազոտողները վերադառնում են իրենց հայրենիք[14]:

Աշխարհի բնակչություն (միլիոն, ՄԱԿ-ի հաշվարկ)[12]
#Բնակչությամբ տասը ամենախոշոր երկրներ200020152030*
1 Չինաստան*1,2701,3761,416
2 Հնդկաստան1,0531,3111,528
3 ԱՄՆ283322356
4 Ինդոնեզիա212258295
5 Պակիստան136208245
6 Բրազիլիա176206228
7 ՆԻգերիա123182263
8 Բանգլադեշ131161186
9 Ռուսաստան146146149
10 Մեքսիկա103127148
Ընդհանուր6,1277,3498,501

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհի բնակչության թվի հաշվարկը հնարավոր է դարձել միայն սկսած Աշխարհագրական հայտնագործությունների ժամանակաշրջանից: Աշխարհի բնակչության վաղ հաշվարկները եղել են 17-րդ դարում. Ուիլյամ Պետտիի հաշվարկով 1682 թվականին աշխարհի բնակչությունը եղել է 320 միլիոն (ժամանակակից հաշվարկներով մոտ երկու անգամ ավել է կազմել), 18 րդ դարի դրությամբ հաշվարկներով աշխարհի բնակչությունը կազմել է մոտ մեկ միլիարդ (հավասար ժամանակակից հաշվարկներին[16]: Ավելի ճշգրիտ հաշվարկներ իրականացվել են 19-րդ դարին 1800-ականներին ըստ մայրցամաքների և աշխարհի բնակչությունը կազմել է 600-ից 1000 միլիոն և 1840-ական թվականներին մոտ 800-ից 1000 միլիոն[17]:

Հաշվարկների դժվարությունը կայանում էր անճշտությունների մեծությունը, անգամ ներկայիս հաշվարկների մեջ անճշտությունները կազմում են 3%-ից 5%[18]:

Հին և հետդասական պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհի բնակչության հաշվարկները գյուղատնտեսական ժամանակաշրջանում մոտ մ.թ.ա. 10,000 թվականին տատանվում էր 1-ից 15 միլիոն[19][20]: Անգամ կան ավելի վաղ հաշվարկներ, ըստ որոնց բնակչության թիվը մ.թ.ա. 70.000 թվականին կազմել է 1,000-ից 10,000 մարդ: 4-րդ դարում արևելյան և արևմտյան Հռոմեական կայսրությունում ապրել է 50-60 միլիոն մարդ[21]:

Հուստինիանոսի ժանտախտը, որը առաջին անգամ բռնկվել է Հռոմի կայսր Հուստինիանոսի կառավարման տարիներին, դարձել է Եվրոպայի բնակչության մոտ 50%-ի մահվան պատճառ 6-ից 8-րդ դարերում[22]: Եվրոպայի բնակչությունը 1340 թվականին կազմել է ավելի քան 70 միլիոն[23]: 14-րդ դարի Սև մահ համաճարակը նվազեցրեց աշխարհի բնակչությունը 1340 թվականի 450 միլիոնից մոտ 350-400 միլիոն 1400 թվականի դրությամբ[24], մարդկությանը պահանջվել է 200 տարի թվականակը վերականգնելու համար[25]: Չինաստանի բնակչությունը 123 միլիոնից 1200 թվականին նվազեց 65 միլիոնը 1393 թվականին[26]մոնղոլների արշավանքների, սովի և համաճարակի հետևանքներով[27]:

Սկսած մեր թվարկության 2 թվականից Հին Չինաստանի Հան դինաստիան սկսեց ընտանիքների գրանցումը, որպեսզի իրականացնի գույքահարկը և վերահսկի տնային տնտեսությունների աշխատանքային պարտավորությունները[28]: Այդ տարում Արևմտյան Հանի բնակչությունը գրանցվել էր 57,671,400 անձ 12,366,470 տնային տնտեսությունում, նվազելով 47,566,772 անձի 9,348,227 տնային տնտեսությունում 146 թվականին Հան դինաստիայի ավարտին[28]: 1368 թվականին Մին դինաստիայի հիմնադրմամբ Չինաստանի բնակչությունը կազմել է մոտ 60 միլիոն և 1644 թվականին դինաստիայի ավարտին այն կազմել է մոտ 150 միլիոն[29]: Անգլիայի բնակչությունը 1650 թվականին հաշվվում էր 5,6 միլիոն 1500 թվականի 2,6 միլիոնի փոխարեն[30]: Նոր ցանքատեսակները, որոնք պորտուգալացի և իսպանացի գաղութարարները բերեցին Ամերիկայից և Ասիայից, ըստ որոշ հետազոտողների բերեցին բնակչության աճին 16-րդ դարում[31][32][33]:

Մինչկոլումբոսյան Ամերիկայի բնակչության թիվը անհայտ է, պատմաբան Դեյվիդ Հենիջը այն կոչել է «ամենաանպատասխան հարցը աշխարհում»[34]: 20-րդ դարի վերջում գիտնականները համաձայնության եկան 55 միլիոն մարդու շուրջ, սակայն տարբեր աղբյուրներ նշում են տարբեր թվեր 10-ից մինչև 100 միլիոն[35]: Ըստ ամենահամարձակ գիտական թեզերի, Ամերիկայի բնիկների մոտ 90%-ը մահացել է Հին Աշխարհի բերված հիվանդություններից, ինչպիսիք են բնական ջրծաղիկըկարմրուկը և գրիպը[36]: Դարերի ընթացքում եվրոպացիները ձեռք էին բերել իմունիտետ այս հիվանդություններից, մինչդեռ բնիկ ամերիկացիները չունեին այդպիսի իմունիտետ[37]:

Ժամանակակից պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարտեզում ցուցադրված է նվազագույնը մեկ միլիոն բնակչություն ունեցող ուրբանիզացված տարածաշրջանները 2006 թվականին: 1800 թվականի դրությամբ աշխարհի բնակչության միայն 3% էր բնակվում ուրբանիզացված տարածքներում, այս թիվը հասավ 47% 2000 թվականին և 50.5%` 2010 թվականին[38]: 2050 թվականին այն կարող է հասնել 70%[39]:

Եվրոպական Գյուղատնտեսական և Արդյունաբերական հեղափոխությունի ընթացքում երեխաների կյանքի միջին տևողությունը անհամեմատ աճեց[40]: Լոնդոնում ծնված երեխաների, որոնք մահացան մինչև հինգ տարեկանը, տոկոսային հարաբերակցությունը 1730-1749 թվականների 74.5%-ից նվազեց 1810-1829 թվականներին կազմելով 31.8%[41][42]: 1700-ից 1900 թվականներին Եվրոպայի բնակչությունը 100 միլիոնից աճեց 400 միլիոն[43]: Ընդհանուր բոլոր տարածքները, որոնց բնակչությունը ուներ եվրոպական ծագում կազմում էր աշխարհի բնակչության 36% 1900 թվականի դրությամբ[44]:

Բնակչության աճը Արևմուտքում ավելի արագացավ պատվաստումների ներդրմամբ և այլ բժշկական նորամուծությունների ու սանիտարիայի ներդրմամբ[45]: Նյութական ապահովվածության բարձրացման շնորհիվ Բրիտանիայի բնակչությունը 19-րդ դարում 10 միլիոնից դարձավ 40 միլիոն[46]: Միացյալ Թագավորության բնակչությունը հասավ 60 միլիոնի 2006 թվականին[47]: Միացյալ Նահանգների բնակչությունը 1800 թվականի 5,3 միլիոնից դարձավ 106 միլիոն 120 թվականին և 307 միլիոն 2010 թվականին[48]:

20-րդ դարի առաջին կեսին Ռուսական կայսրությունը և ԽՍՀՄ-ը մասնակցեցին ապրեցին մեծ պատերազմներ, սով և համաճարակ, ինչի արդյունքում ունեցան ահռելի մարդկային կորուստներ (մոտ 60 միլիոն մահացած)[49][50]: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Ռուսաստանի բնակչությունը նվազեց, 1991 թվականի 150 միլիոնից 2012 թվականին դարձավ 143 միլիոն[51], սակայն 2013 թվականի դրությամբ նվազումը դադարեց[52]:

Զարգացող երկրների մեծ մասում տեղի է ունենում բնակչության արագ աճ սկսած 20-րդ դարի սկզբից, ինչը բացատրվում է տնտեսական զարգացմամբ և բնակչության կենսամակարդակի աճով: Չինաստանի բնակչությունը 1850 թվականին եղել է 430 միլիոն, իսկ արդեն 1953 թվականին մոտ 580 միլիոն[53] և այժմ կազմում է 1,3 միլիարդ: Հնդկաչին թերակղզու բնակչությունը, որը 1750 թվականին կազմում էր 125 միլիոն, 1941 թվականին հասավ 389 միլիոնի[54], իսկ այժմ Հնդկաստանի, Պակիստանի և Բանգլադեշի բնաչկությունները միասին կազմում են մոտ 1,63 միլիարդ[55]Ճավան, որը նախկին Ինդոնեզիան էր, 1815 թվականին ուներ 5 միլիոն բնակչություն, այժմ ունի ավելի քան 140 միլիոն բնակչություն[56]: Ընդամենը մեկ դարում Բրազիլիայի բնակչությունն ավելացել է տասն անգամ 1900 թվականի 17 միլիոնից 2000 թվականին կազմել է 176 միլիոն, որը 21-րդ դարում կազմել է աշխարհի բնակչության մոտ 3%-ը: Մեքսիկայի բնակչությունը 1900 թվականին կազմել է 13,6 միլիոն, իսկ 2010 թվականին` 112 միլիոն[57][58]: 1920-ականների և 2000-ականների միջակայքում Կենիայի բնակչությունը 2,9 միլիոնից հասել է 37 միլիոնի[59]:

Միլիարդների ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհի բնակչությունը միլիարդների ժամանակաշրջանում (ԱՄՆ վիճ. ծառայության հաշվարկներ)
Բնակչություն123456789
Տարեթիվ180419271960197419871999201220272046
Պահանջված տարիներ12333141312131519

Համարվում է, որ աշխարհի բնակչությունը հասել է մեկ միլիարդի 1804 թվականին: Եվս 123 տարի է պահանջվել, որպեսզի այն դառնա երկու միլիարդ 1927 թվականին, սակայն միայն 33 տարի է պայանջվել երեք միլիարդին հասնելու համար 1960 թվականին[60]: Աշխարհի բնակչությունը դարձել է չորս միլիարդ 1974 թվականին, հինգ միլիարդ` 1987 թվականին, վեց միլիարդ 1999 թվականին և համաձայն ԱՄՆ-ի վիճակագրական ծառայության յոթ միլիարդ` 2012 թվականի մարտին[61]: Այնուամենայնիվ Միացյալ Ազգերի կազմակերպության հաշվարկով աշխարհի բնակչությունը հասել է յոթ միլիարդի 2011 թվականի հոկտեմբերին[62][63][64]:

Համաձայն ներկայիս հաշվարկների, աշխարհի բնակչությունը կդառնա ութ միլիարդ 2024 թվականին և ինը միլիարդ` 2042 թվականին: Տարբեր սցենարներով 205 թվականին աշխարհի բնակչությունը 2050 թվականին ամենաքիչը կլինի 7,4 միլիարդ, և ոչ շատ 10,6 միլիարդից[65]: Հաշվարկները մեծ կախվածություն ունեն տարբեր վիճակագրական տվյալներից, հատկապես ծնելիության մակարդակից: Ավելի երկար կանխատեսումներից սցենարով 2150 թվականին բնակչությունը կնվազի 3,2 միլիարդի վատագույն դեպքում և կհասնի 24,8 միլիարդի լավագույն դեպքում[65]: Ըստ մեկ համարձակ սցենարի, 2150 թվականին բնակչությունը կդառնա 256 միլիարդի` ենթադրելով, որ ծնելության մակարդակը կմնա 1995 թվականի 3,04 երեխա յուրաքանչյուր կնոջը մակարդակին, սակայն 2010 թվականին այս մակարդակը նվազեց 2,52-ի[66][67]:

Գլոբալ ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

     >80     77.5–80     75–77.5     72.5–75     70–72.5     67.5–70     65–67.5     60–65     55–60     50–55

2015 թվականի քարտեզը ցույց է տալիս կյանքի միջին տևողությունը ըստ երկրների: 2015 թվականին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հաշվարկել է, որ գլոբալ կյանքի միջին տևողությունը 71,4 տարի է[68]:

2012 թվականի դրությամբ գլոբալ սեռերի հարաբերակցությունը մոտավոր 1,01 տղամարդուն ընկնում է 1 կին: Սեռերի տարբերությունը հօգուտ տղամարդկանց ավելի մեծ է Հնկաստանում և Չինաստանում[69][70]: Աշխարհի բնակչության մոտ 26,3% 15 տարեկանից փոքր է, 65,9%-ը 15-ից 64 տարեկան է և 7,9%-ը` 65 և ավելի[69]: Ածշխարհի բնակչության միջին տարիքը 2014 թվականի դրությամբ հաշվարկվել է 29,7 տարեկան[71] և կանխատեսվում է, որ կդառնա 37,9 տարեկան 2050 թվականին[72]:

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաշվարկների, աշխարհի բնակչության կյանքի միջին տևողությունը 2015 թվականի դրությամբ կազմել է 71,4 տարի, որից կանանցը` 74 տարի և տղամարդկանցը` 69 տարի[68]: 2010 թվականին գլոբալ ծնելիության մակարդակը հաշվվում է 2,52 երեխա մեկ կնոջը[67]: 2012 թվականին բրիտանացի հետազոտողների հաշվարկներով Երկիր մոլորակի բնակչությունը կշռում է մոտ 287 միլիոն տոննա, մեկ անձի միջին քաշը` 62 կգ[73]:

Ըստ ԿՀՎ 2013 թվականի հաշվարկների համախառն համաշխարհային արդյունքը կազմել է $74,31 տրիլիոն ԱՄՆ դոլար, իսկ մեկ շնչին ընկնող մեծությունը` $10 500 ԱՄՆ դոլար[74]: Մոտ 1,29 միլիարդ մարդ (աշխարհի բնակչության 18,4%) ապրում է ծայրաստիճան աղքատ` վաստակելով օրական $1,25 ԱՄՆ դոլար և քիչ[75], մոտ 870 միլիոն մարդ (12,25%) ունի թերսնուցում[76]: Աշխարհի բնակչության 83%-ը համարվում է տառաճանաչ[69]: 2014 թվականի հունիսի դրութմաբ 3,03 միլիարդ մարդ օգտվում է համացանցից, որը կազմում է աշխարհի բնակչության 42,3%-ը[77]:

Հան չինացիները աշխարհում ամենախոշոր էթնիկ խումբն են, կազմում են աշխարհի բնակչության 19%-ը 2011 թվականի դրությամբ[78]: Աշխարհում ամենաշատ խոսվող մայրենի լեզուներն են մանդարին չիներենը (խոսում է աշպարհի բնակչության 12.44%-ը), իսպաներենը (4.85%), անգլերենը (4.83%), արաբերենը (3.25%) և Հինդի-ուրդուն (2.68%)[69]: Աշխարհի խոշորագույն կրոնը Քրիստոնեությունն է, որի հետևորդները կազմում են աշխարհի բնակչության 31%-ը, երկրորդը` Իսլամն է մոտ 24,1% և երրորդը` Հինդուիզմը մոտ 13,78%[69]: 2005 թվականի դրութմաբ աշխարհի բնակչության մոտ 16%-ը իրենց համարում են աթեիստներ[79]:

Խոշորագույն բնակչությամբ երկրներ

1 Չինաստան1,399,040,000Սեպտեմբեր 9, 201918.1%[80]2Հնդկաստան1,352,070,000Սեպտեմբեր 9, 201917.5%[81]3ԱՄՆ329,867,000Սեպտեմբեր 9, 20194.27%[82]4Ինդոնեզիա265,015,300Հուլիս 1, 20183.43%[83]5Պակիստան212,742,631Մայիս 25, 20172.75%[84]6Բրազիլիա210,415,000Սեպտեմբեր 9, 20192.72%[85]7Նիգերիա188,500,000Հոկտեմբեր 31, 20162.44%[86]8Բանգլադեշ167,213,000Սեպտեմբեր 9, 20192.16%[87]9Ռուսաստան146,877,088Հունվար 1, 20181.9%[88]10Մեքսիկա126,577,691Հուլիս 1, 20191.64%[89]

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: