Քիմիական տարրերի տարածվածությունը բնության մեջ (ծովի ջրում)
Քիմիական տարրերը հավասարաչափ չեն տարածված բնության մեջ: Բնության մեջ ազատ վիճակում, այսինքն՝ օդում պարզ նյութի ձևով հանդիպում են ազոտը և թթվածինը՝ հանքանյութերում տարածված է ծծումբը, պղինձը, արծաթը, ոսկին և էլի մի քանի ուրիշ տարրեր: Քիմիական տարրերի մեծամասնությունը բնության մեջ գտնվում է բարդ նյութերի՝ քիմիական միացությունների ձևով: