Կարդա՛ Չարենցի ,,Տաղարան,, շարքը:1. Ո՞ւմ է նվիրված շարքը, անունից բացի նշել մի քանի տեղեկություն:2. Բանաստեղծությունների մեջ ինչո՞ւ է հաճախ նշվում Սայաթ-Նովայի անունը, ինչպե՞ս է դա հիմնավորվում:3. Շարքում հաճախ են օգտագործված բարբառային բառեր, ո՞ր բարբառի մասին է խոսքը, դուրս բեր բառերը՝ կազմելով ,,Տաղարան,, շարքի բառարան: Բառերը բացատրի՛ր nayiri.com-ի բարբառային բառարանի օգնությամբ:4. Առանձնացրո՛ւ քեզ դուր եկած բանաստեղծությունը, սովորի՛ր անգիր, մի քանի նախադասությամբ ներկայացրո՛ւ այդ բանաստեղծության ասելիքը:
Եղիշե Չարենցի «Տաղարան» շարքը, որը հեղինակն ավարտել է 1921 թվականին, նրա գեղարվեստական այդ ընթացքի ինքնատիպ արտահայտություններից մեկը եղավ, որը տպագրվեց 1922 թվականին՝ տեղ գտնելով մոսկովյան հրատարակության երկհատորյակի առաջին հատորում:
«Տաղարան» ժողովածուն նա ձոնել է իր սիրելի կնոջը՝ Արփենիկին:
Արփենիկին Չարենցը սիրել է բարձրագույն սիրով։ Բնավորությամբ նա եղել է մեղմ ու սրտակից ընկեր, տխուր պահերին երգել Չարենցի համար։ Եվ որ ամենակարևորն է՝ հասկացել բանաստեղծին, ներել նրա մոլորությունները, սիրային պատմությունները, կենցաղային և գրական վեճերը։ Արփիկը հոգեկան նեցուկ է եղել Չարենցին և սատար կանգնել նրան մշտապես։ Արփիկի մահը Չարենցը շատ ծանր է տարել։ Կնոջ հուղարկավորության ժամանակ ամբողջ ճանապարհին, որ ձգվել էր դեպի ներկայիս Կոմիտասի այգին, այսինքն՝ նախկին Մլեր կոչված գերեզմանոցը, կյանքից հուսահատ ու ցավից տառապագին Չարենցը գոռացել է ու ողբացել։ Գերեզմանափոսի մոտ կանգնած դիմադրել է, չի թողել, որ դագաղը գերեզմանափոս իջեցնեն, ստիպել է բացել կափարիչը։ Ոմանք պատմում են, որ Արփիկի դագաղում ապակյա տարայի մեջ ամփոփված, Չարենցը բանասեղծություններ է թաղել։
Քանի որ Սայաթ-Նովան նույն պես սիրահարված էր։
ՏԱՂԱՐԱՆ
Բառարան
տալղա — ալիք, հորձանք:
գեմի — նավակ:
հուրի — մահմեդականների հավատալիքների համաձայն` երկնային գեղեցկուհի, որ այն աշխարհում պետք է ծառայի հավատացյալի քմահաճույքներին. փխբ. գեղեցկուհի:
ատլաս, կերպաս — բամբակե կամ մետաքսե նուրբ կտավ, մետաքսե նուրբ գործվածք. հնց. մետաքս:
խաս — ընտիր տեսակի, լավորակ. գվռ. մետաքս:
էշխ — գվռ. եռանդ, ավյուն, ոգևորություն, սեր:
գոզալ, գյոզալ — գեղեցկուհի, չնխարհիկ, սիրուն:
Գյուրջստան — Վրաստան
չիքիլա — շղարշ, երեսի քող:
սուփրա — ժղ. սփռոց, փխբ. հացի սեղան, հացկերույթ:
դուքանդար — պրսկ. խանութպան (դուքան — խանութ):
նոքար, նոքյար — գվռ. ծառա:
ռանգ — գվռ. երանգ, գույն. ռանգ-ռանգ — այստեղ` տեսակ-տեսակ:
աննկուն — ոչ նկուն, չընկճվող, դիմացկուն, անպարտելի:
մախմուր, մախմուռ, մախմար — թավիշ. փխբ. խումար, գինով, թեթև հարբած:
հերք — գրբ. հոգն. մազեր:
Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բո՛ւյրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։
Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խդճիթների անհյուրընկալ պատերը սև
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։