Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

Պատմություն

կարդալով և նաելով տեսաֆիլմը ես հասկացա որ երեխաների կողմից գնալ և կռվել շատ մեծ հերոսութըուն է բայց շատ դաժան եր այն մասը որ բոլոր երեխաները մահացան իսկ այն երեխաները օվքեր մնացին ողջ վաճառվեցին օտար երկրներին։ Իմ կարծիքով այդ ժամանակաշրջանի եկեղեցին շատ դաժան վարվեց այս երեխաների հետ քանի որ ուզում էր երեխաների միջոցով ոգեորել խաչակիրների մասնակիցներին։

 11-րդ դարի վերջերին արևմտյան եկեղեցու հովանու ներքո դեպի Արևելք՝ Սուրբ երկիր կազմակերպված ռազմական արշավանքներ։ Իրենց համատեքստում խաչակրաց արշավանքները պատմականորեն հանդես են գալիս քրիստոնեության համաշխարհային շահերի պաշտպանության դիրքերից և սուր ծայրով ուղղվել են արևելքի մուսուլմանական իշխանությունների դեմ։

Երբեմն «Խաչակրաց արշավանք» են անվանում նաև առանձին հեթանոս ժողովուրդների և որոշ հերետիկոսությունների դեմ պապական Հռոմի ձեռնարկած ռազմական արշավանքները, սակայն դրանք չպետք է շփոթել 11-13-րդ դարերի համանուն արշավանքների հետ։

Խաչակրաց արշավանքներում հատկապես մեծ դերակատարություն ունեցան Ֆրանսիայի թագավորությունն ու Սրբազան Հռոմեական կայսրությունը: Խաչակրաց արշավանքները շարունակվեցին մոտ 200 տարի՝ 10951291 թվականներին։ Հետագայում՝ 15-րդ դարում, այդպիսի արշավանքները շարունակվեցին Պիրենեյան թերակղզում և Արևելյան Եվրոպայում: Խաչակիրները մեծ մասամբ կաթոլիկներ էին (ուղղափառ և կաթոլիկ եկեղեցիների առանձնացումից հետո և Բողոքական բարեփոխումներից առաջ), ովքեր կռվում էին մուսուլմանների դեմ Սուրբ Երկրի համար, որը գրավված էր դեռևս Արաբական խալիֆայության ժամանակներից։ Սակայն այդպիսի արշավանքները հետագայում շարունակվեցին հեթանոս սլավոնների և բալթիկ ժողովուրդների, հրեաների, ռուս ուղղափառ քրիստոնյաների, մոնղոլների, աղանդավորների (կատարներ) և Հռոմի Պապի այլ թշնամիների դեմ[1][2]։

Խաչակիրների առաջնային խնդիրը Երուսաղեմն ազատագրելն էր մուսուլմաններից, ինչպես նաև այն պատասխան էր Բյուզանդական կայսրության օգնության խնդրանքին ընդդեմ մուսուլման սելջուկ թուրքերի։ Այս եզրույթն օգտագործվում է նաև բնութագրելու 16-րդ դարում Սուրբ Երկրից դուրս կատարվող կրոնական արշավանքները՝ սովորաբար հեթանոսների, հերետիկոսների և աղանդավորների դեմ։ Երբեմն խաչակիրներն ու մուսուլմանները դաշինք էին կնքում ընդդեմ ընդհանուր թշնամիների, օրինակ՝ Իկոնիայի սուլթանության և խաչակիրների դաշինքը հինգերորդ խաչակրաց արշավանքի ընթացքում։

Սակայն քրիստոնյա պետությունների միջև տարաձայնությունները հանգեցնում էին նրան, որ խաչակիրները շեղվում էին սկզբնական նպատակներից, օրինակ՝ Չորրորդ խաչակրաց արշավանքի ժամանակ, երբ գրավվեց քրիստոնյա ԿոստանդնուպոլիսըԲյուզանդական կայսրությունը կիսվեց Վենետիկի և խաչակիրների միջև։ Իսկ Վեցերորդ խաչակրաց արշավանքն առաջինն էր, երբ խաչակիրները չօրհնվեցին Հռոմի Պապի կողմից[3]։ Յոթերորդ, Ութերորդ և Իններորդ խաչակրաց արշավանքների արդյունքում մամլուքները տարան մի շարք հաղթանակներ, իսկ Իններորդ խաչակրաց արշավանքով ավարտվեց խաչակիրների դարաշրջանը Մերձավոր Արևելքում[4]:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: