Ինֆուզորիաների չափերը տատանվում են 12 միկրոնից մինչև 3 մմ։ Մարմինը կազմված է ամուր թաղանթից՝ կորտեքսից և դոնդողանման, հատիկավոր շերտից։ Շարժման օրգանելները պրոտոպլազմային թարթիչներն են, որոնց առջևից դեպի ետ թիավարումով ինֆուզորիաները լողում են։ Ինֆուզորիաները ունեն 2 տիպի կորիզ, պոլիպլոիդ մակրոնուկլեուս և դիպլոիդ միկրոնուկլեուս։ Սեռական պրոցեսը կոնյուգացիայի ձևով է, միաձուլվում են ոչ թե գամետները, այլ անհատները։ Բազմանում են նաև անսեռ ճանապարհով՝ լայնակի կիսվելով կամ բողբոջմամբ։ Լինում են նստակյաց և ազատ լողացող ձևեր, գաղութներով և առանձին։ Ինֆուզորիաները մեծ մասը սնվում է մանր սնկերով, որոշները գիշատիչ են։ Սնունդը մարսվում է սննդառական վակուոլներում, չմարսված մասնիկները դուրս են թափվում արտաթորման անցքից։ Մեծամասնության մոտ առկա է բջջի օսմոտիկական ճնշումը կարգավորող մեկ կամ մի քանի վակուոլ։ Ինֆուզորիաները դասն ընդգրկում է մոտ 6000 տեսակ և բաժանվում է 5 ենթադասի։ Ապրում են քաղցրահամ ջրերում, ծովերում, մտնում են պլանկտոնի և բենթոսի կազմում։ Լինում են նաև խոնավ հողում, մամուռների մեջ։ Հիմնականում մակաբույծներ են, կան նաև խիստ մասնագիտացված մակաբույծ տեսակներժ:
Բազմացում
Հողաթափիկ ինֆուզորիան ունի երկու կորիզ՝ մակրոնուկլեուս և միկրոնուկլեուս։ Դրանցից մեծը կարգավորում և վերահսկում է սննդառությունը, շնչառությունը, շարժումները, նյութափոխանակությունը, իսկ մյուսը, որն ավելի փոքր է, կարևոր դեր է կատարում բազմացման ընթացքում։ Ամռանը բարենպաստ պայմաններում հողաթափիկ ինֆուզորիան բազմանում է անսեռ եղանակով՝ կիսվելով լայնությամբ։ Աշնանը անբարենպաստ պայմաններում հողաթափիկ ինֆուզորիայի մոտ դիտվում է սեռական մի գործընթաց, որի ժամանակ երկու ինֆուզորիա մոտենում են միմյանց, միանում բերանային անցքով, տեղի է ունենում կորիզանյութի փոխանակում, ապա՝ հեռանում։ Այդ երևույթը կոչվում է կոնյուգացիա։