Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

Տնային աշխատանք

  • Ներկայացնել 8-րդ դարում տեղի ունեցող կարևոր իրադարձությունների ժամանակագրությունը:
  • Գրավոր պատմել Պավլիկյան շարժման մասին, հիմնավորել, որ այն սոցիալական շարժում է:
  • Արաբների հականախարարական քաղաքականությունը փորձիր վերլուծել:
  • Ներկայացրու Հերթ ոստիկանի աշխարհագրի պատճառներն ու հետևանքները :
  • Գրավոր ներկայացրու 774-775թթ. հակաարաբական ապստամբությունը, ընթացքը , նշանակալից ճակատամարտը:

 Հայ-արաբական պայմանագրի համաձայն հայկական հողերի մեծ մասը մտնում է խալիֆայության կազմի մեջ։ Փոխարենը թույլատրում թույլատրում են հայ նախարարներին ունենալ 15 000-անոց այրուձի, իսկ այլ պետությունների (Բյուզանդիայի) հարձակման դեպքում արաբները զորքով պաշտպանելու էին Հայաստանի սահմաանները։ Հայաստանը երեք տարի ազատվելու էր հարկերից, իսկ հետո հարկ վճարելու էր այնքան, որքան կամենար։ Հայաստանը հարևան Վրաստանի և Աղվանքի հետ մտնում է վարչաքաղաքական մեկ միավորի մեջ, որը կոչվում է Արմինիա։ Կուսակալության մայրաքաղաք է դառնում Դվին քաղաքը։ Հայաստանի արաբ կուսակալը, որին հայերը կոչում էին ոստիկան, իր վարչաքաղաքական իշխանությունը պարտավոր էր կիսել Հայոց իշխանի հետ։ Հարկային քաղաքականությունը և ներքին հարցերը արաբները պետք է լուծեին հայ նախարարներից ընտրված իշխանաց իշխանի հետ։ Արաբները Հայաստանում իսլամ չէին տարածելու, հայոց կաթողիկոսը պահպանելու էր իր՝ հոգևոր առանորդի և գերագույն դատավորի դերը։ Արմինիան խալիֆայության հյուսիսային հենակետն էր, նրա տնտեսապես ու մշակութապես ամենազարգացած նահանգներից մեկը։ Արմինիայի տարածքում արաբները չէին ճանաչում հայերից բացի որևէ այլ ազգի աշխարհիկ կամ հոգևոր առաջնորդների։

Աղանդավորների քարոզները լայն արձագանք էին գտնում ժողովրդի շրջանում: Նրանց էին սկսում հարել ոչ միայն գյուղացիները, արհեստավորներն ու առևտրականները, այլև անգամ ազնվականների և հոգևորականների մի մասը: Աղանդավորական շարժումների պատմության մեջ իր հզորությամբ և նշանակությամբ առանձնանում է պավլիկյան շարժումը: Այն իր անվանումն ստացել է շարժման հիմնադիր Պողոսի (հունարեն՝ Պավլոս) անունից: Շարժումը հատկապես ուժեղ էր Բյուզանդիային ենթակա Արևմտյան Հայաստանում: Այն բավականին ուժեղ էր նաև Արևելյան Հայաստանում: Վտանգն այնքան սպառնալից էր, որ կաթողիկոս Հովհան Օձնեցին հատուկ աշխատություն գրեց պավլիկյանների վարդապետության դեմ: Միաժամանակ նա դիմեց կտրուկ և խիստ քայլերի՝ պավլիկյան շարժումն արմատախիլ անելու համար: 719թ. գումարված Դվինի եկեղեցական ժողովը խստորեն պատվիրում էր հավատացյալներին որևէ հարաբերություն չունենալ պավլիկյանների հետ: Արգելվում էր անգամ նրանց հետ խոսելը: Հայոց կաթողիկոսի սկսած հալածանքները հարկադրեցին պավլիկյաններին տեղափոխվել դեպի Փոքր Հայք, Կապադովկիա և Պոնտոս: Շարժումն Արևելյան Հայաստանում գործնականում մարեց:

Արևմտյան Հայաստանում, ընդհակառակը, շարժումը գնալով նոր թափ ստացավ: Կարևոր կենտրոն դարձավ Բարձր Հայքի Մանանաղի գավառը, որտեղ բուռն գործունեություն էր ծավալել պավլիկյանների առաջին առաջնորդներից Կոստանդինը: Նա տեղափոխվում է Փոքր Հայք և իր հետևորդների հետ միասին հիմնում պավլիկյան մի մեծ համայնք:

725թ Հերթ ոստիկանը ավելի է ուժեղացնում հարկահավաքոլթըունը ոչ միայն քաղաքացիների այլ նաև հոգեորականների դեմ։

Արաբական տիրապետության դեմ սկսված նոր հուժկու ապստամբության պատճառը հարկային լծի սաստկացումն էր ու ժողովրդի դաժան կեղեքումը: Ապստամբությանը միացան նախարարական գրեթե բոլոր տոհմերը: Այն սկսվեց 774թ., երբ Արտավազդ Մամիկոնյանը Դվինում համոզեց արաբ ոստիկանին, թե ցանկանում է կռվել արաբների թշնամիների դեմ և ստացավ սպառազինություն: Շարժվելով Կումայրի՝ նա սպանեց արաբ հարկահաններին, խլեց հավաքած հարկերը, սակայն արաբների ճնշման ներքո հեռացավ Բյուզանդիայի սահմանները: Սկսված ապստամբության գլուխ անցավ Մուշեղ Մամիկոնյանը: Նա, հաստատվելով Արտագերս անառիկ ամրոցում, մի քանի անգամ պարտության մատնեց Կարինից և Դվինից իր դեմ ուղարկված արաբական զորամասերին: Այդ հաջողությունների շնորհիվ ապստամբների թիվը կտրուկ աճեց և հասավ շուրջ հինգ հազարի: Նրանց միացավ նաև Հայոց սպարապետ Սմբատ Բագրատունին, որի շնորհիվ ապստամբության վարկը բարձրացավ: Հայերը որոշեցին գրավել բյուզանդական սահմանագլխին գտնվող Կարին քաղաքը, ուր տեղակայված էր արաբական մի մեծ կայազոր: Նրանք 774-775թթ. ձմռանը պաշարեցին քաղաքը և քարանետ մեքենաներով մեծ վնաս հասցրին հակառակորդին: Շարժումն այնպիսի թափ էր առել, որ Դվինում եղած արաբական ուժերը չհանդգնեցին օգնել Կարինում պաշարված յուրայիններին: Նրանք սպասում էին մայրաքաղաքից պատժիչ ուժերի ժամանելուն:

775թ. գարնանը գերազանց զինված արաբական 30-հազարանոց պատժիչ բանակը մտավ Հայաստան և հաստատվեց Խլաթում: Հայ ապստամբների մի մասը որոշեց գրավել Արճեշը: Նրանք շարժվեցին Արճեշ, որի մոտակայքում թշնամին դարանակալել էր: Հակառակորդի հանկարծակի հարձակումն ավարտվեց հայ նախարարական գնդերի և մարտական փորձ չունեցող աշխարհազորայինների ծանր պարտությամբ: Նրանց մի մասը խեղդվեց Վանա լճում: Զոհվեց շուրջ 1500 հոգի:

Կարինը պաշարածները Արճեշում իրենց զինակիցների կրած անհաջողությունից հետո հարկադրված էին վերացնել քաղաքի պաշարումը: Նրանք կարող էին անցնել Բյուզանդիայի սահմանը կամ էլ թշնամու դեմ կռիվը շարունակել մինչև վերջ: Ապստամբներն ընտրեցին երկրորդ ուղին և Կարինից շարժվեցին Բագրևանդ գավառ ու բանակ դրեցին Արձն գյուղի մոտ: Այստեղ 775թ. ապրիլի 24-ին տեղի ունեցավ վճռական ճակատամարտը: Հակառակորդը հայերին գերակշռում էր ոչ միայն թվով, այլև սպառազինությամբ: Սկզբում հայերը սրընթաց գրոհով մեծ ջարդ տվեցին արաբներին, բայց նրանց թվական գերակշռությունն իր դերը խաղաց: Նեղ դրության մեջ ընկած հայերը միմյանց քաջալերում էին հետևյալ խոսքերով. «Քաջությամբ մեռնենք մեր աշխարհի ու մեր ազգի համար, և թող մեր աչքերը չտեսնեն մեր սրբարանների և մեր Աստուծո փառաբանման վայրերի ոտնակոխ լինելն ու պղծվելը…»: Արաբները հետ մղեցին հայերի անձնազոհ գրոհը և հակահարձակմամբ հաղթանակի հասան: Հայ ռազմիկներից շատերն ընկան հերոսի մահով: Նրանցից զոհվեցին ավելի քան երեք հազարը: Զոհվածների մեջ էին ապստամբության ղեկավար Մուշեղ Մամիկոնյանը, սպարապետ Սմբատ Բագրատունին և շատ ուրիշներ: Արձնի ճակատամարտը մեկ անգամ ևս ցույց տվեց հայ ժողովրդի ազատասեր ու անկոտրում ոգին:

774-775թթ. համաժողովրդական հուժկու ապստամբությունը ցնցեց խալիֆայության հիմքերը: Սակայն ապստամբության ճնշման և հետագա հալածանքների հետևանքով նախարարական շատ տներ խիստ թուլացան, իսկ Մամիկոնյաններն ու Կամսարականները երկրի քաղաքական կյանքից գրեթե իսպառ վերացան: Նրանց տիրույթներին փորձեցին տիրել արաբ ամիրաները, որոնց էապես խանգարեցին Բագրատունիները: Մամիկոնյանների և Բագրատունիների երկարատև մրցակցությունն ավարտվեց Բագրատունիների հաղթանակով, որոնք իրենց ճկուն քաղաքականությամբ նախապատրաստեցին Հայաստանի անկախության վերականգնումը: Հենց այս ապստամբությունից հետո էր, որ Հայաստանում արաբական ցեղերի վերաբնակեցումները զանգվածային բնույթ ձեռք բերեցին:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: