Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

Վաղարշապատ

Վաղարշապատը (կոչվել է նաև Ավան Վարդգեսի, Էջմիածին և այլն) գտնվում է Երևանից 18 կմ արևմուտք (այժմ` ՀՀ Արմավիրի մարզում): Երվանդ Սակավակյաց  թագավորի օրոք (մ. թ. ա. 570–560 թթ.) հիմնադրել է վերջինիս փեսա Վարդգես Մանուկը և կոչել Վարդգեսավան: Հայոց Վաղարշ Ա Արշակունի արքան (117–140 թթ.) քաղաքը պարսպապատել, բարեկարգել և վերանվանել է Վաղարշապատ՝ դարձնելով թագավորական երկրորդ աթոռանիստը (Արտաշատից հետո)`  մինչև հայ Արշակունյաց արքայատոհմի անկումը (428 թ.): Քաղաքի նշանակությունը հատկապես մեծացել է Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելուց (301 թ.) հետո, երբ այստեղ հիմնադրվել է Էջմիածնի Մայր տաճարը (302–303 թթ.): Քաղաքը դարձել է Ամենայն հայոց կաթողիկոսության գահանիստ (ընդհատումներով): Հայոց գրերի գյուտից (405 թ.) հետո Մեսրոպ Մաշտոցը վերադարձել է Վաղարշապատ: Կաթողիկոս Սահակ Ա Պարթևը և Մեսրոպ Մաշտոցը Վաղարշապատում են հիմնադրել առաջին հայկական դպրոցը: պատմիչ Ղազար Փարպեցու ջանքերով հիմնադրվել է հայոց առաջին մատենադարանը, Վաղարշապատը դարձել է հայ գրչության կենտրոն: XI դարից՝ թյուրք-սելջուկների, ապա թաթար-մոնղոլների նվաճումների ժամանակ, մինչև XV դարը, Վաղարշապատը կորցրել է իր երբեմի շուքը, բայց 1441 թ-ին Ամենայն հայոց կաթողիկոսական աթոռը Սսից Սբ Էջմիածնում վերահաստատվելուց հետո քաղաքը նոր շունչ է առել ու վերակենդանացել: Մայր տաճարից (IV դար) և Հռիփսիմեի ու Գայանեի (VII դար) եկեղեցիներից բացի՝ կառուցվել են Շողակաթի եկեղեցին (1694 թ., Աղամալ Շոռոթեցու միջոցներով) և այլ շինություններ:  XIX դարի վերջից Վաղարշապատը դարձել է հայ մշակույթի կարևոր կենտրոններից. քաղաք են հրավիրվել գիտության ու մշակույթի երևելի գործիչներ Կոմիտասը (Սողոմոն Սողոմոնյան), Հովհաննես Հովհաննիսյանը, Հրաչյա Աճառյանը, Մանուկ Աբեղյանը, Եղիշե Թադևոսյանը Քաղաքի հատակագիծը կազմվել է 1925 թ-ին՝ Ալեքսանդր Թամանյանի ղեկավարությամբ: Վաղարշապատի (1945– 1995 թթ-ին՝ Էջմիածին) տարածքն ընդլայնվել է. կառուցվել են բնակելի նոր թաղամասեր՝ Զվարթնոցը, Հարավայինը, ինչպես նաև սակավահարկ շինարարության մի քանի գոտի: 

Դվին

Դվինը հաջորդել է Արտաշատին: Հիմնադրել է Հայոց Խոսրով Գ Կոտակ թագավորը (330–338 թթ.)՝ Այրարատ նահանգի Ոստան Հայոց գավառում (գավառը քաղաքի անունով կոչվել է նաև Ոստան Դվնո): Դվինի մերձակայքում տնկվել են Տաճար մայրու և Խոսրովակերտ անտառները: Վերջինս պահպանվել է ցայժմ և կոչվում է Խոսրովի անտառ: Արշակունիների անկումից (428 թ.) հետո Դվինը V դարի կեսից դարձել է Մարզպանական Հայաստանի մայրաքաղաքը: Վաղարշապատից հետո Դվինը 484– 931 թթ-ին եղել է Հայոց կաթողիկոսության աթոռանիստը: VI–VIII դարերում Դվինում գումարվել են համազգային նշանակության ժողովներ: VII–IX դարերում Դվինը եղել է խալիֆության Արմինիա վարչամիավորման նստավայր, որտեղ արաբ ոստիկաններն ունեցել են դրամ հատելու իրավունք: Նրանց թողարկած պղնձե և արծաթե դրամները՝ Դվին (Դաբիլ) մակագրությամբ, տարածվել են Այսրկովկասում, Մերձավոր Արևելքում և այլուր: Հայաստանում Բագրատունիների թագավորության հաստատումից (885 թ.) հետո Դվինը նոր տնտեսական վերելք է ապրել: Արաբ մատենագիրների վկայությամբ՝ Դվինում արտադրվել և օտար երկրներ են արտահանվել բրդե ու մետաքսե գործվածքներ, գորգեր, բազմոցներ, հախճապակե առարկաներ, որդան կարմիր և այլն: Ծաղկուն շրջանում ունեցել է 100 հզ-ից ավելի բնակչություն: 1020-ական թվականներից հետո Դվինում իշխել են մահմեդական ամիրները, իսկ XI դարի 2-րդ կեսին այն զավթել են սելջուկ-թյուրքերը: 1203 թ-ին քաղաքն ազատագրել են Զաքարյան իշխանները և միացրել Շիրակի իրենց տիրույթներին: Դվինը լիովին ավերվել է Ջալալ էդ Դինի 1255 թ-ի արշավանքների ժամանակ: Այժմ քաղաքի ավերակները տարածվում են ՀՀ Արարատի մարզի Վերին Դվին, Ներքին Դվին, Նորաշեն, Բերդիկ, Հնաբերդ և այլ գյուղերի սահմաններում:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: